ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
29.11.2016 | 00:38

... թե նախընտրական փուլում ընթանալու է և արդեն իսկ ընթանում է լրատվական դաշտի խիստ կանոնակարգման, «բյուրեղացման» գործընթաց, քանզի, «վերին պատասխանատուների» համոզմամբ, այդ դաշտն անչափ լղոզված է, աջ ձեռքը չգիտե` ինչ է անում ձախը: Բացի այդ, քանի որ ՀՀԿ-ի մի ձեռքը անվերջ «բոչկա է գլորում» թիմի մյուս անդամների վրա, որոշվել է մեկընդմիշտ արգելել այդ պրակտիկան, հստակեցնել խաղի կանոնները, «անհնազանդների» մասին զեկուցել անձամբ նախագահին:

Ի դեպ, որոշակի ստուգողական «աշխատանքներ» են տարվելու նաև կայք-թերթերի հարկային պարտավորությունների մասով, որպես ճնշման գործիք. ասում են նաև՝ նման «պրոֆիլակտիկա» արդեն իսկ սկսվել է «Ժամանակ» թերթի նկատմամբ:

Դիտվել է՝ 6713

Մեկնաբանություններ